Գայանե Բրեիովայի «Խոհանոց Գայանե-ջան» գիրքն ընդգրկվել է համաշխարհային խոհարարական գրքերի հեղինակավոր «Gourmand 2017» մրցույթի շորթ լիստում։
Խոհարարական գրքերի Gourmand մրցույթն անցկացվում է արդեն 22 տարի՝ խոհարարական աշխարհում համարվելով «Օսկար» մրցանակաբաշխություն։
Մրցույթի հիմնադիրը Կուանտրո ընտանիքն է (հայտնի լիկյոր և շամպայն)։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունենում ամեն տարի։
«Անկեղծ ասած, անգամ չգիտեի, որ գոյություն ունի շորթ-լիստ» հասկացությունը, սակայն գիրքը, ժյուրիի կարծիքով, հայտնվել է աշխարհի խոհարարական երեք լավագույն գրքերի շարքում և ես պետք է մեկնեմ Չինաստան. մտքովս անգամ չէր անցնում, ուռա»,- իր ուրախությունն է հայտնել Գայանեն։
Նշենք, որ Գայանեն ծնվել է Երևանում։ 1994 թվականից նա բնակվում է Մոսկվայում։
Իր կարիեան սկսել է որպես մատուցողուհի, իսկ որոշ ժամանակ նա ստիպված է եղել դուրս գալ ռեստորանային բիզնեսից, սակայն մի քանի տարի աշխատելով բորսայում, 1998թ.՝ կրկին վերադարձել է բիզնես որպես մենեջեր։ Իր ամենամեծ հպարտությունը նա համարում է հայկական խոհանոցի ճաշատեսակներով Gayane’s. ռեստորանը։