Աշխարհի ամենածանր մարդը հաջողությամբ է տարել ստամոքսի վիրահատությունը
Advertisement 1000 x 90

Աշխարհի ամենածանր մարդը հաջողությամբ է տարել ստամոքսի վիրահատությունը

Մեքսիկայում աշխարհի ամենածանր մարդը՝ Խուան Պեդրո Ֆրանկոն, որի քաշը կազմում էր գրեթե 600 կիլոգրամ, հաջողությամբ է տարել ստամոքսի շունտավորման վիրահատությունը: Այդ մասին մայիսի լույս 10-ին հայտնել են բժիշկները:«Վիրահատությունը միանգամայն հաջող անցավ: Սակայն այժմ պետք է սպասենք՝ հասկանալու, թե նա ինչպես կարձագանքի փոփոխություններին: Եկեք հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի»,- հայտարարել է վիրաբույժ Խոսե Կաստանեդան:

Վիրահատությունից առաջ 33-ամյա Պեդրո Ֆրանկոն մի քանի ամիս խիստ սննդակարգ է պահպանել, որը նպատակ ուներ վիրահատությունից առաջ նվազեցնել քաշը, ինչի շնորհիվ 175 կիլոգրամ քաշ է գցել:

Տեղական զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ Պեդրո Ֆրանկոն ճարպալման պատճառով գամվել էր անկողնուն և վեց տարուց ավելի տնից դուրս չէր գալիս: Դրանք նաև նշել են, որ տղամարդն սկսել է կտրուկ քաշ հավաքել այն բանից հետո, երբ 17 տարեկանում լուրջ վթարի է ենթարկվել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 



Նման նյութեր