Բնականաբար, մենք եռատոնի հետ չենք համեմատել «Եվրատեսիլ 2017»-ում Արծվիկի՝ եզրափակիչ փուլ անցնելը. Ավետ Բարսեղյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Բնականաբար, մենք եռատոնի հետ չենք համեմատել «Եվրատեսիլ 2017»-ում Արծվիկի՝ եզրափակիչ փուլ անցնելը. Ավետ Բարսեղյան. life.panorama.am

Մայիսի 9-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում կայացավ «Եվրատեսիլ 2017»-ի 1-ին կիսաեզրափակիչ փուլը, որի ընթացքում հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկը ելույթ ունեցավ 16 համարի ներքո և քվերկության արդյունքում անցավ եզրափակիչ:

Այս տարի մրցույթը մեկնաբանում են «Առաջին ալիքի» հաղորդավարներ Ավետ Բարսեղյանն ու Գոհար Գասպարյանը, որոնք երեկ՝ առաջին կիսաեզրափակչի ավարտին մեծ ոգևորությամբ ու հուզմունքով սպասում էին, թե, երբ է հնչելու Արծվիկի անունը: Ի վերջո,  «Եվրատեսիլ 2017»-ի հաղորդավարների կողմից  սպասված՝ «Հայաստան» արտահայտությունը լսելիս՝ Ավետ Բարսեղյանն ու Գոհար Գասպարյանը նշեցին, թե մայիսի 9-ը երեկ վերածվեց քառատոնի: Սակայան հաղորդավարների նման արտահայտությունը համացանցում քննարկումների պատճառ է դարձել: Ավելին՝ օգտատերերից մեկն անգամ հորդորել է ներողություն խնդրել այդ արտահայտության համար՝ նշելով.

«Արծվիկի՝ մի փուլ անցնելը հանրայինի եթերով եռատոնին հավասարացնող ու եռատոնը քառատոն անվանող հաղորդավարները պիտի ներողություն խնդրեն, որ էմոցիաների տակ անիմաստ համեմատություններ են անում ու խայտառակում իրանց, ու «Եռատոն» բառը հավասերեցնում երգի մրցույթում լավագույն տասնյակում հայտնվելուն։ Ավետ ու Գոհար, ամոթ ձեզ»:

Life.panorama.am-ի հետ զրույցում հաղորդավար Ավետ Բարսեղյանը, այս թեմայի շուրջ խոսելիս, նշեց.

«Սոցիալական ցանցերում ես չկամ ու ոչ էլ հետևում եմ այդ մեկնաբանություններին, չգիտեմ, թե այդ առումով  ինչ փոթերիկներ են տիրում այժմ, սակայն չեմ կարծում, որ անթույլատրելի բան ենք արել, որ մեր եռատոնը կապել ենք էստրադային այս գեղեցիկ, փոքրիկ տոնի հետ ու ասել քառատոն: Չեմ կարծում, որ էմոցիաների նման արտահայտումը սխալ է: Բնականաբար, մենք եռատոնի հետ չենք համեմատել «Եվրատեսիլ 2017»-ում Արծվիկի՝ եզրափակիչ փուլ անցնելը, ու հասկանում ենք դրա ողջ կարևորությունը: Կրկնվեմ՝ չեմ հետևում համացանցային քննարկումներին, կարծում եմ  օգտատերերը պարզապես անիմաստ թեմա են ման գալիս, և ուրախ եմ, որ նրանք այսօր խոսելու թեմա ունեն»:

Անդրադառնալով Արծվիկի ելույթին՝ Ավետ Բարսեղյանը, ով,  ի դեպ, «Fly With Me» երգի համահեղինակն է, նշեց.

«Ինձ մի փոքր դժվար է այս մասով խոսել, իմ կարծիքը սուբյեկտիվ կլինի, քանի որ ես համարվում եմ երգի համահեղինակներից մեկը, բայց մի բան հաստատ է՝ Արծվիկն ուղղակի փայլուն ելույթ ունեցավ: Արծվիկն ունի հիանալի տվյալներ, որը, կարծում եմ, կգնահատվի տարբեր երկրների մասնագետների և ժյուրիի անձնակազմի կողմից, թեև չենք մոռանում, որ «Եվրատեսիլն» այն մրցությներից է, որը որևէ կերպ չենք կարողանում կանխատեսել: Նույն երեկ, Վրաստանի ներկայացուցիչը, թեև շատ լավ ելույթ ունեցավ, բայց չանցավ եզրափակիչ փուլ: Այնուամենայնիվ, ուրախ եմ, որ մեր երկրի ներկյացուցիչը շատ հավաքված ու վստահ էր, մենք լավ արդյունքներ ենք սպասում նաև եզրափակչին»:

 

 



Նման նյութեր