Նոր ֆոտոշարքում Ռիփփին առաջին անգամ ներկայացել է նուրբ և եթերային տեսքով. life.panorama.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Նոր ֆոտոշարքում Ռիփփին առաջին անգամ ներկայացել է նուրբ և եթերային տեսքով. life.panorama.am

Երգչուհի, դերասանուհի Ռիփփին նոր ֆոտոշարք ունի, որը տրամադրել է Life.panorama.am-ին:

Գարնանային, մեղմ ու եթերային՝ Ռիփփին այս ամենի վրա է շեշտը դրել ֆոտոշարքն իրականացնելիս.

«Գարնանային բնությունն ինքնին պահանջում է իրեն համահունչ կերպարներ ներկայացնել: Բացի այս, ինքս տեսակով բազմաշերտ մարդ եմ, ու թեև մարդիկ ինձ ճանաչում են համարձակ, սկանդալային կերպարներով, բայց այս տեսակը ևս ապրում է իմ մեջ»,- նշեց Ռիփփին ու շարունակեց,- «Ֆոտոշարքն իրականացրել ենք լուսանկարիչ Vahe Step-ի հետ: Սա մեր առաջին համագործակցությունը չէ, վերջերս միասին շատ ենք աշխատում, քանի որ նույն հայացքներն ու ճաշակն ունենք: Նրա հետ որոշեցինք բաց չթողնել գարնանային բնության այս գեղեցիկ տեսարաններն ու մի հետաքրքիր ֆոտոշարքով ճանապարհ դնենք 2017-ի գարնանը: Ի դեպ՝ ասեմ, որ ես էլ, Վահեն էլ մեծ սեր ունենք բնության ու կենդանիների հանդեպ: Մեր ողջ ֆոտոշարքի ընթացքում փորձեցինք կերակրել այգիներում պտտվող անտուն շնիկներին. շատ կցանկանամ, որ մարդիկ երբեմն մտածեն անտուն կենդանիների մասին ու փորձեն խնամք ցուցաբերել»:

Նոր ֆոտոշարքից զատ՝ հետաքրքրվեցինք նաև Ռիփփիի գործունեությամբ.

«Այս պահին զբաղվածությունս շատ մեծ է. գրեթե ավարտվում է «Դոմիոն»-ի 4-րդ եթերաշրջանը, որից հետո կպատրաստվենք հաջորդ եթերաշրջանին, բացի այդ փորձում եմ կենտրոնանալ երգարվեստի վրա: Այժմ աշխատում եմ ձայնասկավառակիս և նոր երգիս վրա, որը տեսահոլովակ կունենա: Այն շատ հետաքրքիր աշխատանք է, որի մեջ միքսել ենք տարբեր ոճերը, ընդհուպ մինչև փոփ-ռոք ժանրը: Երբ տեսահոլովակի աշխատանքներն ավելի գործնական փուլ անցնեն, ավելի մանրամասն կխոսենք այդ մասին, իսկ մինչ այդ՝ այս ամռանը կփորձեմ մի փոքր հանգստանալ, քանի որ վերջին շրջանում չափից ավելի ակտիվ եմ աշխատում»,- ավարտեց երգչուհին:

Ամբողջությամբ՝ life.panorama.am



Նման նյութեր