«Գրեմմի» ամերիկյան գլխավոր երաժշտական մրցանակով պարգևատրման արարողությունը 2018 թվականին տեղի կունենա Նյու Յորքում, այլ ոչ թե Լոս Անջելեսում, որտեղ այն անցկացվում էր վերջին գրեթե 15 տարվա ընթացքում: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով արարողության կազմակերպիչների հայտարարությունը:
Միջոցառումը կկայանա հաջորդ տարվա հունվարի 28-ին նյույորքյան «Մեդիսոն-սքվեր-գարդեն» բեմում: Վերջին անգամ այն այստեղ անցկացվել է 2003 թվականին:
Ինչպես նշում է գործակալությունը, արարողությունը տեղափոխելու մասին որոշումը, որը, ինչպես սպասվում է, մոտավորապես 200 մլն դոլար կբերի Նյու Յորքին, հիմնականում ընդունվել է նրա քաղաքագլխի՝ Բիլ դե Բլազիոյի ջանքերի շնորհիվ:
Ժամանակակից երաժշտական ինդուստրիայի բնագավառում ամենահեղինակավոր պարգևներից մեկն ամեն տարի շնորհվում է Արվեստի և ձայնագրման տեխնիկայի ամերիկյան ազգային ակադեմիայի կողմից: «Գրեմմի»-ի առաջին մրցանակաբաշխությունը կայացել է 1959 թվականին, այն ժամանակ արարողոթյունը վարել է Ֆրենք Սինատրան: Ավելի վաղ այն քաղաքները, որտեղ անցկացվել է պարգևատրումը, պարբերաբար փոխվել են, սակայն 2004 թվականից ի վեր շոուի անցկացման մշտական վայրը Լոս Անջելեսն էր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: