
Գնդակային հրաձգության ՀՀ երիտասարդների առաջնությանը կմասնակցեն 70 մարզիկ:
Այն կկայանա մայիսի 12-14-ը: Մարզիկները կմրցեն գնդակային հրաձգության օդամղիչ բոլոր վարժություններից` հրացան, ատրճանակ, վազող թիրախ` նորմալ և խառը վազք: Ընդհանուր թվով կխաղարկվի 24 մեդալ: Հաղթող մարզիկները կարժանան դրամական պարգևների, դիպլոմների ու մեդալների, կպարգևատրվեն նաև հաղթող մարզիկների անձնական մարզիչները:
Ֆեդերացիայի նախագահի կողմից կպարգևատրվի Եգիպտոսի կանանց միջազգային մրցաշարում 3-րդ տեղը գրաված Մարիամ Միքայելյանը և արդեն ավանդույթի կարգով կպարգևատրվի գնդակային հրաձգության ՀՀ երիտասարդների առաջնության լավագույն արդյունք ցույց տված մարզիկը:
Մրցմանը մասնակցում են մարզիկներ Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցից, Հրաձգության հանրապետական մարզադպրոցից, Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցից, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրից, Վանաձոր քաղաքից: