Ամերիկյան The Slow Mo Guys բլոգերական միավորման անդամ Դանիել Գրաչին նետվել է ցատկացանցի վրա, որտեղ հազար լարված մկնաթակարդներ էին դրել: YouTube-ում հրապարակված տեսահոլովակը մեկ օրից պակաս ժամանակամիջոցում 3,2 միլիոն դիտում է հավաքել:
Տեսագրության մեջ, որը նկարահանվել է բազմակի դանդաղեցմամբ, Գրաչին բարձրանում է զուգասանդուղքի վրա և թռչում ցատկացանցի կենտրոն:
Դատելով բլոգերի ծիծաղից՝ արտասովոր փորձը հաջող է անցել. սոսկ մեկ թակարդ է կախված մնացել նրա մազերից:
«Կարծես ոչ մեծ խայթոցներ են ամբողջ մարմնովս մեկ, բայց դա ամենևին ցավոտ չէր»,- նշել է տղամարդը թռիչքից հետո: