Աշխարհի ամենածանրաբեռնված թռիչքավայրէջքային գոտու աշխատանքի մեկ օրը ներկայացրել են երեքրոպեանոց տեսանյութում: Հոլովակը հրապարակվել է Լոնդոնի «Հաթվիք» օդանավակայանի Facebook-ում, օդանավակայան, որտեղ գտվնում է գոտին:
Ավիահանգրվանն աշխարհում ամենածանրաբեռնվածն է համարվում նրանցից, որոնք ունեն միայն մեկ գոտի:
Այս տարվա ապրիլին «Հաթվիք»-ը ռեկորդ է սահմանել՝ մեկ ամսում սպասարկելով 3,8 մլն ուղևորների:
Աշխարհում ամենածանրաբեռնվածը Չիկագոյի Օ՛Հարա օդանավակայանն է: «Հաթվիք»-ը թոփ 10-ի մեջ չի մտնում: