Gangnam Style­ի հեղինակը երկու նոր հոլովակ է թողարկել (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Gangnam Style­ի հեղինակը երկու նոր հոլովակ է թողարկել

Հարավկորեացի արտիստ PSY-­ն՝ Gangnam Style հիթի հեղինակը, երկու նոր հոլովակ է թողարկել: Հոլովակները մայիսի 10­-ին հրապարակվել են կատարողի YouTube­ ալիքում:

Առաջին երգը կոչվում է I LUV IT: Երաժշտական տեսանյութում նկարահանվել է ճապոնացի երաժիշտ Պիկո­Տարոն՝ Pen­Pineapple­Apple­Pen երգի հեղինակը:

Երկրորդը New Face կոմպոզիցիայի հոլովակն է: Մեկ օրից էլ պակաս ժամանակում տեսագրությունները գրեթե 500 հազարական դիտում են հավաքել: Երկու թրեքներն էլ տեղ են գտել կատարողի նոր ալբոմում, որը կոչվում է 4×2=8:

PSY­ը լայն ճանաչում է ստացել 2012 թվականին Gangnam Style երգի թողարկումից հետո: Երգի հոլովակը շուրջ 2,8 մլրդ դիտում է հավաքել: Նրա երկրորդ հոլովակը՝ Gentleman­-ը, հաղթահարել է 1 մլրդ դիտումի նշագիծը: