Բրիտանացի հեռուստահաղորդավարուհի և մոդել Ալեքսա Չանգը ներկայացրել է կարճամետրաժ հոլովակ, որը նվիրված է հագուստի իր դեբյուտային հավաքածուին: Այդ մասին հայտնել է Harper’s Bazaarը: «Դա անձնվիրության մեծարումն է, որով մարդը ձեռնամուխ է լինում ինչոր նոր բանի ստեղծմանը և անսահման քանակությամբ ժամանակ է ծախսում՝ փորձելով կատարելության հասցնել իր համար այնքան կարևոր գաղափարը»,մեկնաբանել է նա:
Շարքի պաշտոնական գործարկումը պլանավորված է մայիսի 30ին: Ալեքսա Չանգը բրիտանացի հեռուստահաղորդավարուհի է, մոդել և բրիտանական Vogueի խմբագիրը: MTV It’s On with Alexa Chung ալիքում եղել է սեփական շոուի հաղորդավարուհին: Հայտնի Է նրանով, որ քանիցս ինքն իրեն է արմնավորել սերիալներում («Բամբասող կինը», «Ջիմմի Ֆելոնի հետ ուշ գիշերին» և այլն):