Ամերիկացի դերասանուհի Քրիսթեն Սթյուարթը դարձել է Chanel-ի Gabrielle անվանումով նոր բույրի դմքը: Այդ մասին հաղորդվում է բրենդի մայիսի 10-ի մամուլի տեղեկագրում:
Օծանելիքի բաղադրությունն առայժմ չի հրապարակվում: Սթյուարթը Chanel-ի հետ համագործակցում է արդեն մի քանի տարի: Ապրիլի սկզբին նա մասնակցել է Chanel՚s Gabrielle պայուսակների շարքին նվիրված գովազդային արշավին Chanel նորաձևության տունը Գաբրիել (Կոկո) Շանելի կողմից հիմնադրվել է Ֆրանսիայում 1909 թվականին:
Առաջին խանութը նա բացել է 1910 թվականին Փարիզում: Շանելը կանանց նորաձևության մեջ ներմուծել է իրանն ընդգրկող ժակետ, փոքրիկ սև զգեստ, ուսի վրա կրելու կանանց պայուսակ: Սկզբում նորաձևության տունն արտադրում էր միայն հագուստ և աքսեսուարներ, այնուհետև սկսել է թողարկել պարֆյումերիա, զարդեր և ժամացույցներ:
1921 թվականին Շանելը պարֆյումեր Էռնեստ Բոյի հետ միային թողարկել Է մակնիշի առաջին բույրը՝ Chanel 5-ը: 1924 թվականին ձեռնարկատեր Պիեռ Վերտեյմերի հետ համատեղ դիզայները հիմնել է ընկերության պարֆյումերային ստորաբաժանումը՝ Parfums Chanelը, որը ներկայում զբաղվում է նաև կոսմետիկայի արտադրությամբ:
Parfums Chanelի գովազդային արշավներին մասնակցել են կինոաստղեր Մերիլին Մոնրոն, Քեթրին Դենյովը, Կիրա Նայթլին, Նիկոլ Քիդմանը, Կարոլ Բուքեն, Օդրի Տոտուն: