Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհի ՃՏՊ-ից տուժածի վիճակը գնահատվում է բավարար
Advertisement 1000 x 90

Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհի ՃՏՊ-ից տուժածի վիճակը գնահատվում է բավարար

Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով տուժածի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ մայիսի 11-ին ժամը 23:49-ին ահազանգ է ստացվել, որ տեղի է  ունեցել ՃՏՊ և  կա տուժած: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ 2101» մակնիշի 57 LO 166 պետհամարանիշով ավտոմեքենան շրջվել է: Վարորդը՝ 1988 թ. ծնված Ռ. Մ.-ն տեղափոխվել է Բյուրեղավանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: