Բացառել դպրոցներում ուսումնական գործընթացի կազմակերպման 2-րդ հերթը. Վարչապետ
Advertisement 1000 x 90

Բացառել դպրոցներում ուսումնական գործընթացի կազմակերպման 2-րդ հերթը. Վարչապետ

Կառավարության երեկվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ բազմիցս են բարձրաձայնել՝ ամենակարևոր հարստությունը մարդկային կապիտալն է։

«Մեր երկրի կրթական համակարգը պետք է ապահովի միջազգային ասպարեզում մրցունակ մասնագետներ, որոնք մեր երկիրը կզարգացնեն», – նշեց նա։

Վարչապետի խոսքով՝ կրթական ոլորտում անհրաժեշտ են կառուցվածքային ու բովանդակային բարեփոխումներ։

Նա ՀՀ կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանին հանձնարարեց 15-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել քաղաքային դպրոցների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ՝ հաշվի առնելով ուսուցիչների օպտիմալ ծանրաբեռնվածությունը և դպրոցներում ուսումնական գործընթացի կազմակերպման 2-րդ հերթի բացառումը։

Կարեն Կարապետյանը Լևոն Մկրտչյանին հանձնարարեց երկամսյա ժամկետում, ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված, հաստատման ներկայացնել հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման նոր բանաձևը, որը կապահովի հանրային միջոցների թափանցիկ, արդյունավետ և արդարացի բաշխումը։

«Մեկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմի ու շահագրգիռ կողմերի հետ քննարկել գյուղական անձեռնմխելի ֆոնդերի ձևավորման սկզբունքների և օրենսդրական նախաձեռնությունների ծրագրերի ստեղծման վերբարեյալ նախագիծը, իսկ երկմասյա ժամկետում լրամշակել ու կառավարոթւյան աշխատակազմ ներկայացնել բարձրագույն կրթության մասին ՀՀ օրենքի նախագիծը», – ասաց վարչապետը։

Նա հանձնարարեց նաև չորսամսյա ժամկետում մշակել ուսանողների ֆինանսական աջակցության և կրթաթոշակների տրամադրման նոր սկզբունքներ, իսկ մեկամսյա ժամկետում ուսումնասիրել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ նախնական ահեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների օպտիմալացման, խոշորացման վերաբերյալ։

 

aysor.am