Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում ոչ-ոքի խաղաց իսպանական «Սելտայի» հետ և նվաճեց մրցաշարի եզրափակչի ուղեգիր:
Այդ առիթով Մխիթարյանը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
«Մանուկ հասակում ես միայն կերազեի Եվրոպական մեծ եզրափակչի մասին: Շնորհակալություն բոլորին, ովքեր աջակցեցին մեզ երեկ «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում»,- գրել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ «կարմիր սատանաները» Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակչում կմրցեն հոլանդական «Այաքսի» հետ: Հանդիպումը կկայանա մայիսի 24-ին:
armsport.am