Ռուս երգչուհի Անաստասիա Ստոցկայան մայիսի 7–ին լույս աշխարհ է բերել իր երկրորդ երեխային: Նա նորածին դստերն անվանակոչել է հայ ամուսնու` Սերգեյին տատիկի պատվին, Վերա, ինչպես և որոշվել էր մինչև դստեր լույս աշխարհ գալը:
«Շնորհակալ եմ մայրիկիցս, որ ոչ մի րոպե ինձ մենակ չթողեց։ Ընտանիքս երջանիկ է, չէ՞ որ մենք համալրվել ենք։ Վերոչկան պարզապես հրաշք է, երջանկությանը սովորելն անհնար է։ Նա ամեն օր փոխվում է։ Երբ Սաշան այցելեց մեզ ծննդատանը և տեսավ քույրիկին, պարզապես բացականչեց. «Ինչու՞ է նա այդքան գեղեցիկ, ես կմեռնեմ երջանկությունից»», – նշել է Ստոցկայան։