
Թաեքվոնդոյի աշխարհի առաջնությանը Հայաստանը կունենա երեք մասնակից:
Հարավային Կորեայի Մուջու քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայացնեն` Սերգեյ Վարդազարյանը (68 կգ), Դավիթ Վարդումյանը (74 կգ) և Արման Երեմյանը (87 կգ):
Թիմը մինչ այդ ուսումնամարզական հավաքներ կունենա: