Երեկվա համերգից հետո առաջացած խառնաշփոթի մասին Tert.am Life-ը զրուցել է Jet Set ընկերության միջոցառումների համակարգող Արմինե Խախամյանի հետ։ Նա նշեց, որ Տիմատիի համերգը Երևանում, անպայման, կայանալու է, պարզապես երեկ տեխնիկայի վրա ջուր էր լցվել, վառվել էր այնպիսի մաս, առանց որի Տիմատիի կենդանի ելույթն անհնար էր։ Հաշվի առնելով Տիմատին հստակ ռայդեր ունեցող արտիստ է և սովոր է, որ ամեն ինչ լինի հսկողության տակ՝ հետաքրքրվեցինք՝ արդյոք խնդրի պատճառով կոնֆլիկտ եղել է ռեփերի հետ։ Արմինեն հավաստիացրեց, որ ոչ։
«Ամեն ինչ եղել է հսկողության տակ։ Ռայդերի հետ կապված որևէ խնդիր չի եղել։ Խնդիրը չնախատեսված էր, որն առաջացել էր ջուր շփելու արդյունքում։ Կազմակերպիչների և արտիստի միջև որևէ կոնֆլիկտ չկա, որովհետև մենք չենք պարզում, թե ում կողմից է եղել տեխնիկայի ջրվելու պատճառը։ Փորձում ենք հասկանալ՝ հետագայում ինչպես դա կազմակերպենք»,- նշեց նա ու ևս մի անգամ շեշտեց, որ Տիմատին կրկին գալու է Հայաստան և ելույթ է ունենալու հայ երկրպագուների հանար։
Երկրպագուները մեզ ահազանգում են, որ ոմանք կորցրել էն տոմսերը, այդ դեպքում ինչ կարող են անել։ Արմինեն նշեց, որ մտածում են օպտիմալ տարբերակ, որպեսզի երկրպագուները չտուժեն։ Նոր համերգի անցկացման ձևը քննարկման փուլում է։
Նա հայտնեց, որ մի քանի օրից կհրավիրեն մամուլի ասուլիս, որի ժամանակ կհայտարարեն համերգի անցկացման ժամկետի և տարբերակի մասին։
Նշենք, որ Տիմատին արդեն մեկնել է Հայաստանից։