19-ամյա հեռուստաաստղ Քայլի Ջեները պատրաստվում է նոր ռեալիթի շոու թողարկել: You Tube-ում հայտնվել է դրա առաջին թրեյլերը։
«Վերջին տարիների ընթացքում երկրպագուներս ինձ շատ են աջակցել, այժմ ես ցանկանում եմ թույլ տալ նրանց հետևել իմ կյանքի ամենափակ ու կարևոր իրադարձություններին, ցանկանում եմ ցույց տալ այն ամենը, ինչի համար աշխատում եմ, ինչպես նաև պատմել, թե ինչպես եմ ժամանակ անցկացնում ընկերներիս հետ»,- ասել է Քայլին։
Հեռուստաշոուի պրեմիերան կայանալու է այս տարվա հուլիսի 6-ին։