«Այնթապ»` այսպես է կոչվում Արամ Նիկոլյանի նոր հավաքածուն, որի առաջին ցուցադրությունը կայացել է սեպտեմբերի 16-ին, Կենտրոնական հանրախանութի շենքում։ Դիզայների և նրա անձնակազմի գարուն-ամառ 2017 հավաքածուն առաջինը գնահատել են շոու-բիզնեսի, նորաձևության, հեռուստատեսության ոլորտի ներկայացուցիչները։
Այս հավաքածուի հիմքում հայկական տարազներն են, որոնք շեշտադրված են ասեղնագործությամբ։ Արևմտյան Հայաստանում գտնվող Այնթափ քաղաքը հայտնի է եղել կարպետագործությամբ, ոսկերչությամբ ու ասեղնագործությամբ։
Դիզայները հայկական էթնիկ կարատեսակն ու հագուստը մատուցել է ժամանակակից ձևվածքներով։ «Մինիմալիստական լուծումներով զգեստների վրա փորձել ենք ցույց տալ ասեղնագործության շքեղությունը»,- նշել է Արամ Նիկոլյանը:
Ցուցադրությանը մասնակցում էին 16 մոդել, որոնց շարքում էին Աննա Գրիգորյանը, Լյուսի Հայրապետյանը, Ռուզան Ապրեսյանը, Լիանա Թովմասյանը, Նարե Զաքարյանը…
Լուսանկարները՝ paparazzi.am, kamoblog.tv, tert.am-ի: