Միլիարդատեր Սամվել Կարապետյանի դուստր Տաթևիկ Կարապետյանը Instagram-ի իր միկրոբլոգում ուղիղ եթեր էր միացրել եղբոր ծննդյան տարեդարձից, որտեղ երգում էր, ոչ ավել, ոչ պակաս Տիմատին: Ստացվում է, որ երեկ, հայ հանդիսատեցին «քցելուց» հետո ռուս ռեփերը «տժժում» է մեկ այլ հայի մոտ: Դա զերծ չէր մնացել օգտատերերի աչքից և շատերը հենց մեկնաբանություններում քննադատում էին երգչին՝ մարզահամերգային համալիրում ելույթ չունենալու համար:









