Ընտրակաշառքին մասնակցում է ոստիկանությունը՝ Վլ. Գասպարյանի գլխավորությամբ և Սերժ Սարգսյանի հրահանգով. Փաշինյան. 1in.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ընտրակաշառքին մասնակցում է ոստիկանությունը՝ Վլ. Գասպարյանի գլխավորությամբ և Սերժ Սարգսյանի հրահանգով. Փաշինյան. 1in.am

Ընտրակաշառքի բաժանաման համատարած խնդիր ունենք, քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասյ մասին ասաց «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

«Ընտրակաշառքի պրոցեսին մասնակցում են նաև քաղաքացիները, և մենք հույս ունենք, որ քաղաքացիները կհաղթահարեն ընտրակաշառքային հուսահատությունը», – նշեց նա։

ԿԸՀ ներկայացված դիմումի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք իրենց հույսը չեն դնում ԿԸՀ-ի վրա. «Մենք ինքներս կփորձենք մեր ուժերի ներածին չափով այդ գործերում հետևողական լինել, որպեսզի այն համապատասխան ընթացք ստանա և մեր վերին ատյանը հանրությունն է, ժողովուրդն է, որ այս դատում դատավոր կանգնի»։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ ժողովուրդը ինքը պետք է ընտրի ինչպիսի դատավոր է՝ Մնացական Մարտիրոսյա՞ն է, թե՞ ոչ։

Խոսելով ընտրություններից ունեցած իր ակնկալիքների մասին՝ «ԵԼՔ»-ի քաղաքապետի թեկնածուն ասաց, որ ակնկալում են հաղթել ընտրություններում։

«Ինձ համար ակնհայտ է, որ առանց ընտրակաշառքի ՀՀԿ-ն որևէ շանս չի կարող ունենալ ոչ միայն այս, այլ որևէ ընտրություններում, բայց, այնուամենայիվ, խորհրդարանական ընտրությունների ընթացքը ցույց տվեց, որ ընտրակաշառքով կարողանում են մարդկանց ուղղորդել դեպի իրենց քվեարկել», – նշեց Ն. Փաշինյանը։

Կընդունե՞ն ընտրությունների արդյունքները հարցին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ինչ արդյունք եղավ, արձանագրելու են, ի գիտություն են ընդունելու։

«Որովհետև եթե լցոնումներ չկան, եթե քվեաթերթիկների գողություններ չկան, տեղամասերում բռնություններ չկան, եթե մարդը ննջարանում կամ բաղնիքում ստացել է ինչ-որ բան և որոշել է քվեարկել, ինքն իր ընտրությունը արել է, ես չեմ ուզում խոչընդոտ հանդիսանամ, որպեսզի Սերժ Սարգսյանի ու ընտրակաշառք վերցնող քաղաքացու իդիլիան որևէ կերպ խախտեմ, բայց, մյուս կողմից մենք պայքարելու ենք, որ քաղաքացուն բերենք այլ գաղափարական դաշտ», – ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

«Ապացուցողական բազան այս անգամ շատ է, ունենք փաստեր, տեսանյութեր, վկաներ: Մենք ոչ միայն ընտրակաշառքի ապացույց ունենք, այլ նաև ունենք ապացույց, որ ընտրակաշառքին մասնակցում է ոստիկանությունը՝ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ և Սերժ Սարգսյանի հրահանգով»,- ընդգծեց Փաշինյանը:



Նման նյութեր