Հայտարարությունները մերկապարանոց են, գործողություններն՝ ապօրինի. Շարմազանովը՝ Փոստանջյանի մասին. asekose.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հայտարարությունները մերկապարանոց են, գործողություններն՝ ապօրինի. Շարմազանովը՝ Փոստանջյանի մասին. asekose.am

«Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի հայտարարությունները մերկապարանոց են, իրականությանը չեն համապատասխանում, իսկ նրա գործողություններն էլ ապօրինի են. այս մասին Asekose.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ շտաբի պետ, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նշենք, որ Զ. Փոստանջյանը քիչ առաջ մտել էր ՀՀԿ շտաբերից մեկն, այնտեղ հայտարարում, որ կեղծ փաստաթղթեր կան, և որ ընտրակաշառք է բաժանվում: «Տիկին Փոստանջյանը խանգարում է ընտրության բնականոն գործընթացը, խոչընդոտում է «Հանրապետական» կուսակցության շտաբի բնականոն աշխատանքը: Սա ընդունեք որպես մեր շտաբի պաշտոնական հայտարարություն:

Նա որևէ իրավունք չունի մտնելու ՀՀԿ շտաբ: Ինչ վերաբերում է ցուցակներին, ո՞վ է ասել, որ որևէ մեկը ցուցակ ունենալու իրավունք չունի: Ի՞նչ իրավունքով է նա մտել նախընտրական շտաբ և խոչընդոտում այդ պահին մեր ակտիվի աշխատանքը: Իսկ այդ ցուցակները մեր ակտիվի ցուցակներն են, մի քանի ցուցակ էլ ինձ մոտ կա, կարող է գալ, ինձնից էլ պահանջել: Ես, որպես շտաբի պետ, իրավունք ունեմ ունենալու և´ ակտիվի, և´ կուսակիցների, և´ ընտրողների ցուցակներ»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նա հորդորեց թույլ տալ իրենց շտաբին նորմալ աշխատել: