Պորտուգալիայի ներկայացուցիչ Սալվադոր Սոբրալը հաղթեց «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում, սակայն քչերը գիտեն, թե ինչ արժեր այդ հաղթանակը։
27-ամյա Սալվադորը բնածին սրտի արատ ունի, ինչի պատճառով էլ ստիպված է մշտապես բժիշկների հսկողության տակ լինել։ Երկար ժամանակ նա չէր ցանկանում, որպեսզի այդ մասին իմանան լրատվամիջոցները, սակայն երբ պարզ դարձավ, որ հենց նա է ներկայացնելու Պորտուգալիան, երգիչը ստիպված եղավ վիրահատության գնալ։
Սալվադորին վիրահատեցին ու երկու ճողվածք հեռացրին։ Հենց այդ պատճառով էլ երգիչը բաց թողեց մրցույթի փորձերն ու ներկայացավ միայն գլխավոր փորձին։ Ամբողջ ընթացքում երգչին փոխարինել է նրա քույրը՝ Լուիզան, որը հաղթական Amar pelos dois երգի համահեղինակն է։ Մրցույթի կազմակերպիչներն ըմբռնումով էին մոտենում նրա բացակայություններին։
Հաղթանակից հետո նա բեմ բարձրացավ քրոջ հետ և միասին կատարեցին հաղթական երգը։
Ապաքինվելու համար Սալվադորին շտապ սրտի դոնոր է անհրաժեշտ։ Բժիշկները խորհուրդ են տալիս մինչև 2017 թվականի վերջը գտնել համապատասխան դոնորի, հակառակ դեպքում, հետևանքներն անդառնալի կլինեն։
Ամբողջությամբ՝ life.tert.am