Avast-ում հայտնել են միջազգային կիբեռգրոհից 104 երկրի տուժելու մասին
Advertisement 1000 x 90

Avast-ում հայտնել են միջազգային կիբեռգրոհից 104 երկրի տուժելու մասին

Վերջին երկու օրերի ընթացքում համակարգիչների վրա գրանցված միջազգային վիրուսային գրոհը խափանումների է հանգեցրել 104 երկրում, հայտնել են չեխական Avast ընկերությունում, որը տեղեկատվական անվտանգության ոլորտի ծրագրային ապահովման մշակող է։

«Մենք գրանցել ենք 104 երկրում WanaCrypt0r 2.0 վիրուսով վարակման 126 հազաևն դեպք»,- ընկերության հայտարարությունից մեջբերել է իսպանական EFE գործակալությունը:

Նշվում է, որ ավելի շատ գրոհներ են գրանցվել Ուսաստանում, Ուկրաինայում և Թայվանում։

Avast-ի տվյալներով՝ դեպքերի 57 տոկոսը բաժին է ընկել հենց Ռուսաստանին։

Ավելի վաղ ռուսաստանյան «Կասպերսկի լաբորատորիա»-ն հայտնել էր, որ գրանցել է WannaCry գաղտնագրող ծրագրով 45 հազար գրոհ 74 երկրում։

Նախօրեին Եվրոպոլում հայտարարել են, որ WannaCry համակարգչային վիրուսի օգնությամբ կիբեռգրոհների շարքն աշխարհով մեկ անցկացվել է «աննախադեպ մակարդակի վրա»։

Եվրոպոլում, որն աշխատում է կիբեռգրոհներից տուժած երկրների և ընկերությունների ղեկավարների հետ, նաև անհրաժեշտ են համարում անցկացնել «միջազգային համալիր հետաքննություն՝ մեղավորների ինքնությունը որոշելու համար»։