Ավարտվեց Գնդակային հրաձգության Հայաստանի երիտասարդների առաջնությունը:
Մարզիկները մրցեցին գնդակային հրաձգության օդամղիչ բոլոր վարժություններում` հրացան, ատրճանակ, վազող թիրախ` նորմալ և խառը վազք: Ընդհանուր թվով խաղարկվեցին 24 մեդալ: Հաղթող մարզիկներն արժանացան դրամական պարգևների, դիպլոմների ու մեդալների, պարգևատրվեցին նաև հաղթող մարզիկների անձնական մարզիչները: Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանի կողմից պարգևատրվեցին վերջերս Չեխիայի միջազգային մրցաշարում 4-րդ տեղը գրաված Լիլիթ Մկրտչյանը, Եգիպտոսի կանանց միջազգային մրցաշարում 3-րդ տեղը գրաված Մարիամ Միքայելյանը և 6-րդ տեղ գրաված Էլմիրա Կարապետյանը:
Մրցմանը մասնակցեցին 70 մարզիկ հետևյալ կազմակերպություններից՝ Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց, Հրաձգության հանրապետական մարզադպրոց, Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոց, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր և Վանաձորի թիմ:
Օդամղիչ հրացան, աղջիկների պայքարում Ալլա Պողոսյանը, խոցելով 614,9 միավոր, սահմանեց ՀՀ երիտասարդների առաջնության ռեկորդ: Վազող թիրախ՝ խառը վազք տղաների պայքարում գյումրեցի Հովհաննես Մարգարյանը, խոցելով 372 միավոր, լրացրեց ՀՀ սպորտի վարպետի ցուցանիշ: ՀՀ երիտասարդների առաջնության լավագույն մարզիկ ճանաչվեց Հովհաննես Մարգարյանը, ով ֆեդերացիայի նախագահ Հովհաննիսյանի կողմից արժանացավ դրամական պարգևի:
Գնդակային հրաձգության Հայաստանի երիտասարդների առաջնության հաղթող ճանաչվեցին Նարեկ Ադամյանը, Անուշ Նալբանդյանը, Բենիկ Խլղաթյանը, Նարե Գաբրիելյանը, Հովհաննես Մարգարյանը, Գոհար Վարդանյանը, Հովհաննես Մարգարյանը և Գոհար Վարդանյանը: