Գյումրիում 17-ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկվել
Advertisement 1000 x 90

Գյումրիում 17-ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկվել

Գյումրիի Երևանյան խճուղու թիվ 45/1 հասցեի դիմաց անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդի և դիմել փախուստի:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, երիտասարդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: