Իլոն Մասքի SpaceX մասնավոր ընկերության Falcon 9 տանող հրթիռը հաջողությամբ մեկնարկել է Քանավերալի հրվանդանից (Ֆլորիդայի նահանգ, ԱՄՆ): Արձակման ուղիղ հեռարձակումը տրվել է կազմակերպության Twitter-ում:
Հրթիռն ուղեծիր է դուրս բերել Inmarsat-5 F4 հաղորդակցական արբանյակը, որը պետք է Համացանց լայնաշերտ մուտք ապահովի ինքնաթիռների և ծովային նավերի ուղևորների համար:
Ապարատն ստեղծել է Միացյալ Նահանգների Boeing ընկերությունը, այն շարքում չորրորդն է ու վերջինը: Դրանով ավարտվում է Global Xpress գլոբալ արբանյակային կապի կազմավորումը: Արբանյակի ծառայության ակնկալվող ժամկետը 15 տարի է: