Ադրբեջանի բեսպրեդելության մեղավորը մենք ենք
Advertisement 1000 x 90

Ադրբեջանի բեսպրեդելության մեղավորը մենք ենք

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի Facebook-յան գրառումը.

«Մայիսի 15-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տեսանյութ և լուսանկարներ տարածեցին, թե ինչպես են ոչնչացնում «Օսա-ԱԿ» զենիթահրթիռային համալիրը և դրա փոխադրող-լիցքավորող մեքենան… Արցախի ՊՆ-ն հաստատեց, որ իրոք մայիսի 15-ին հակառակորդը դիմել է հերթական սադրանքի՝ կառավարվող հրթիռից կրակ վարելով ՊԲ ռազմական օբյեկտի ուղղությամբ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա՝չնշելով, թե կոնկրետ ինչ ռազմական տեխնիկայի մասին է խոսքը… Հայկական կողմը նաև հայտարարել է, որ ադրբեջանական զինուժի սադրանքն անպատասխան չի մնալու…

Այս ամենի համար մեղավոր ենք մենք… Ադրբեջանը վերջին 3-4 տարիների ընթացքում իրեն պահում է ահաբեկչի պես… Իսկ մենք անընդհատ դիմում ենք միջազգային հանրություն կոչվածին և նոր անցնում պատժիչ գործողությունների, որոնք շատ դեպքերում գաղտնի է պահվում… Զարմանալի է, թե ինչո՞ւ… Իլհամ ահաբեկչի իշխանությո՞ւնն ենք պաշտպանում… Սա սխալ ռազմավարություն է… Թուրքերի հետ այսպիսի մեթոդներով «խոսելը» ավելի մեծ վնաս է տալիս մեզ… Հայկական կողմերը պետք է իրենք նախահարձակ լինեն և չսպասեն, թե Բաքուն հերթական անգամ ինչ նոր սադրանք է պատրաստելու… Ադրբեջանական կողմը ահաբեկչին բնորոշ վարքագծով փորձում է ճնշում գործադրել Երևանի, Ստեփանակերտի և միջնորդների վրա… Սակայն այդ նույն Մինսկի խումբը տեսնելով հայկական կողմերի պաշտպանողական և թույլ տակտիկան գերադասում է լռել կամ անհասցե հայտարարություններ անել՝ ակամայից պաշտպանելով հարձակողական՝ ուժեղ դիրքից հանդես եկող Բաքվին… Այս ամենից կա մեկ ելք… Հայկական կողմերը պետք է ոչ միայն պատժիչ գործողություններ ձեռնարկեն ազերիների սադրանքներին ի պատասխան, այլ իրենք պետք է նախահարձակ լինեն և մեծ վնաս հասցնեն ազերի-թուրքերին… Ու այդ ամենը պետք է ներկայացնեն հայ և ազերի հասարակություններին, քանի որ 2016 թ-ի ապրիլյան կարճատև պատերազմից հետո Բաքուն մեծ ջանքեր է գործադրում ձերբազատվելու պարտվածի բարդույթից, որով տառապել է 1994 թ-ից ի վեր… Թուրքը միշտ պետք է վախենա հայից, քանզի այդ վախից ձերբազատումը մեծ վտանգներ է պարունակելու մեզ համար…

Մեր իշխանությունները պետք է հասկանան, որ թուրքի հետ պաշտպանվողի դիրքից հանդես գալու արդյունքը՝ պարտությունն է… Դրանց նախնիները 11-12-րդ դդ-ում այստեղ հայտնվեցին և կործանեցին Բյուզանդիան, իսկ մեզ թողել են մեր պատմական Հայրենիքի ընդամենը 10 %-ը…

Հուսով եմ, Հայաստանի և Արցախի ղեկավարությունները կտրուկ կփոխեն իրենց ռազմավարությունն ազերիների հետ հարաբերություններում… Այդ մենք պետք է պարտադրենք Բաքվին, որ ամեն անգամ ինքը դիմի միջազգային հանրություն կոչվածին և միջնորդներին, որոնք հարգում են ուժեղներին և նողկանք են ապրում լացկաններից…

Շիրազի «Էքսպրոմտը» գրեթե ներկայացնում է մեր իրականությունը. «Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ…»:

Իսկ մենք պետք է ի կատար ածենք մեծն գյումրեցու ստեղծագործության վերջին նախադասությունը՝ «Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես, Դուք հողմերի պես կկորչեք վայրագ»: …Հայրենիքում հավերժ մնալու համար պետք է գործել… Գործել եկվոր, մարդասպան ու ստոր բարբարոսի դեմ…

Ժամանակն է պատժելու «Էքսպրոմտըբեսպրեդելշիկ» Իլհամ Ալիևին և նրա բանդային և բավական կոպիտ արձագանքել մեզ քննադատողներին կամ նույնիսկ անտեսել մեզ մեղադրողների բարբաջանքները…

Հ.Գ. Հայկական կողմերի պատժիչ գործողությունն ազերիների այս սադրևանքին պետք է ներկայացնել հանրությանը և տարածել ԶԼՄ-ներով…»:



Նման նյութեր