ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, միջպետական նշանակության (Մ6) Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի 58-րդ կմ-ում (Հաղպատի խաչմերուկ) տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհը երկկողմանի փակվել է:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, այս պահին Թումանյանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքները:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: