Նոյյան տապանի կառուցման գաղափարը հանճարեղ է, թեկուզ և նոր չէ
Advertisement 1000 x 90

Նոյյան տապանի կառուցման գաղափարը հանճարեղ է, թեկուզ և նոր չէ

Արեն Ապիկյան Facebook-յան գրառումը. «Նոյյան տապանի կառուցման գաղափարը հանճարեղ է, թեկուզ և նոր չէ։ Ես դա ասում եմ առանց սարկազմի։

Արարատ լեռը միակ՝ իրոք ունիկալ բանն է, որ մենք «ունենք»: Իսկ Նոյյան տապանը առնվազն 1,4 միլիարդ աշխարհի քրիստոնյաների համար՝ անկասկած սրբություն է և մարդկությանը տված «երկրորդ շանսի» խորհրդանիշը։ Այս վայրը կարող է իրական «Մեկկա» դառնալ քրիստոնյաների համար, հարյուրավոր աշխատատեղեր ստեղծել և միլիարդավոր դոլարներ բերել երկրին։

Հիմա շատ կարևոր է, որ նման նախագիծը արվի պետական-մասնավոր համագործակցությամբ, միջազգային ստանդարտներով և որակով, ներգրավելով աշխարհի լավագույն մասնագետների և ներդրողների։ Շատ բարդ նախագիծ է, պահանջելու է միլիարդավոր դոլարներ և տարիների քրտնաջան աշխատանք։ Բայց, եթե ամեն ինչը ճիշտ արվի, սա կարող է դառնալ համաշխարհային տուրիստական destination։

Մեծագույն սխալ կլինի նման մեծ նախագիծը թողնել ինչ-որ անհայտ հիմնադրամի հույսին և քրաուդֆանդինգ կազմակերպել, ինչը նշված է նյութում։

Կառավարությանը կոչ եմ անում լրջագույնս մոտենալ այս հարցին և ճիշտ մարդկանց ներգրավել այս նախագծում։ Այդպիսի մարդիկ հայերի մեջ կան»։



Նման նյութեր