Թենիս. Դավիդ Ֆերերը տարել է իր կարիերայի 700-րդ հաղթանակը
Advertisement 1000 x 90

Թենիս. Դավիդ Ֆերերը տարել է իր կարիերայի 700-րդ հաղթանակը

Թենիսի Հռոմի մրցաշարի մեկնարկում Ֆելիսիանո Լոպեսի նկատմամբ տարած հաղթանակն իսպանացի Դավիդ Ֆերերի համար 700-րդն էր կարիերայում:

Այս ցուցանիշով Ֆերերը դարձավ չորրորդ գործող թենիսիստը (13-րդը պատմության մեջ), ով կարողացել է հասնել նման արդյունքի:

Հիշեցնենք, որ Ռոջեր Ֆեդերերը հաղթել է 1099, Ռաֆայել Նադալը` 840, իսկ Նովակ Ջոկովիչը` 767 խաղում: Պատմական ռեկորդն այս ցուցակում պատկանում է Ջիմի Կոնորսին, ով իր ակտիվում գրանցել է 1256 հաղթանակ:

armsport.am