Բիլբաոյի «Աթլետիկի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հայտարարել է, որ կլքի թիմն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
«Չեմ պատրաստվում երկարաձգել պայմանագրիս ժամկետն ակումբի հետ: Այս դժվարին որոշումը ես ընդունել եմ ամիսներ առաջ: Հեռանալուս մասին խոսում եմ մրցաշրջանի վերջում, քանի որ չեմ ցանկացել կոտրել թիմի ոգին: Շնորհակալ եմ բոլորին»,- Վալվերդեի խոսքն է մեջբերում «Mundo Deportivo»-ն:
Հիշեցնենք, որ իսպանական լրատվամիջոցները վերջերս տարածել էին Վալվերդեի` կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու մասին լուրերը:
armsport.am