Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսը չի կարող մասնակցել Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի հետաձգված` «Ռեալի» և «Սելտայի» միջև կայանալիք հանդիպմանը,- տեղեկացնում է «Marca»-ն:
Ըստ աղբյուրի` ֆուտբոլիստը 5-րդ դեղին քարտն է ստացել 37-րդ տուրի` «Սևիլիայի» (4:1) հետ խաղի ընթացքում և որակազրկվել է մեկ խաղով:
«Ռեալը» փորձել է բողոքարկել որոշումը, սակայն Արքայական Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն հրաժարվել է չեղարկել որակազրկումը:
Հիշեցնենք, որ «Սելտա»-«Ռեալ» հանդիպումը կկայանա մայիսի 17-ին:
Ընթացիկ մրցաշրջանում Նաչոն մասնակցել է 38 հանդիպման, դարձել 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
armsport.am