
2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի բյուջեն կգերազանցի 1,9 միլիարդը:
Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: Հարավային Կորեայում կայանալիք Օլիմպիական խաղերի կազմակերպիչների խոսքով` Խաղերի բյուջեն այս պահին համապատասխանում է 1,97 միլիարդի: Հարավային Կորեայում իշխանության փոփոխություն է տեղի ունեցել, և, ըստ ամենայնի, Խաղերի բյուջեն էլ կարող է փոփոխվել:
2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը կկայանան կորեական Պհեոնչհան քաղաքում փետրվարի 9-25-ը: