Hello ամսագրի ռուսական տարբերակը նյութ է հրապարակել երիտասարդ զույգի մասին, որը հայ-իտական ոճով ամուսանական արարողություն է կազմակերպել Վենետիկում։
Գլխավոր հերոսները հայուհի Արմինեն և իտալացի Մարկոն են։ Երիտասարդները հանդիպել են Միլանում, որտեղ երկուսն էլ ճարտարապետություն են սովորել։ Դեռ ուսման տարիներին նրանք սկսել են աշխատել համատեղ նախագծի վրա, այդ պատճառով էլ ամուսնական արարողության նախագիծը ցանկացել են դարձնել իրենց լավագույն ստեղծագործությունը։
«Մենք միանգամից համաձայնեցինք, որ արարողությունը ցանկանում ենք կազմակերպել Վիչենցայում, որտեղ ստեղծագործել է վերածննդի ժամանակաշրջանի մեծն ճարտարապետ Պալլադիոն։ Որոշեցինք արարողությունը կազմակերպել վիլլայում, որը կառուցվել է Անդրեա Պալլադիոյի նախագծով»,- պատմել է Արմինեն։
Հարսանյաց արարողությունը կազմակերպելիս զւոյգը որոշել է համատեղել հայկական և իտալական սովորույթները. մատուցվել են տարբեր ազգային ուտեստներ, հայկական և իտալական երաժշտությունը հաջորդել է միմյանց։ Երեկոն հայկական ձևով է ավարտվել. հարսնացուն ազգային պար է պարել։ Հյուրերին հուշանվեր է բաժանվել, որը նռան տեսք է ունեցել։