ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Գևորգ Կոստանյանն ազատվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնից: Այդ մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից:
Գևորգ Կոստանյանը Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: