
«Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Նապոլեոն Ազիզյանը մտադիր է վերցնել պատգամավորական մանդատը։
«Վերցնելու եմ մանդատը», – ԲՀԿ գրասենյակի դիմաց, մինչև աշխատանքային խորհրդակցության մեկնարկը հայտարարեց Ազիզյանը։
Լրագրողները նրան հիշեցրին իր հայտարարությունը, թե ինքը պատրաստ է մանդատը փռել Ծառուկյանի ոտքերի առաջ, Ազիզյանը արձագանքեց. «Ո՞վ ա ասել, ե՞ս եմ ասել, ճիշտ չեմ ասել»։
Այնուհետև հավելեց. «Ես պատգամավոր եմ»։
Նրա խոսքով, իր՝ պատգամավոր լինել-չլինելու հարց չի բարձրանալու։
Ի դեպ, Ազիզյանը «կանյաչնի» եկավ հին BMW-ով՝ առանց թիկնապահների: