WikiLeaks-ի իրազեկիչ Չելսի Մենինգն ազատ է արձակվել
Advertisement 1000 x 90

WikiLeaks-ի իրազեկիչ Չելսի Մենինգն ազատ է արձակվել

Մերկացումներ կատարող WikiLeaks ռեսուրսի իրազեկիչ զինծառայող Չելսի Մենինգն ազատ է արձակվել: Այս մասին հաղորդել է BBC News-ը:

Հանցագործը, որը մինչև սեռը փոխելը հայտնի էր որպես Բրեդլի Մենինգ, 35 տարվա բանտարկության էր դատապարտվել պետական գաղտնիքների հրապարակման և լրտեսության համար: Նա WikiLeaks -ին է հանձնել շուրջ 700 հազար գաղտնի փաստաթղթեր, որոնք վերաբերում են Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական գործողություններին:

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման 2016 թվականի հունվարին կրճատել էր Չելսի Մենինգի բանտում մնալու ժամկետը: Բանտում գտնվելու ընթացքում Մենինգը երկու անգամ փորձել է ինքնասպանություն գործել:

 



Նման նյութեր