Մենք երկար ժամանակ ենք ծախսում մթերքի պատրաստման վրա՝ աշխատելով ամեն ինչ ավելի վաղ անել։ Fithacker.ru կայքը գրում է, որ գոյություն ունեն մթերքներ, որոնք ենթակա չեն տաքացման երկրորդ անգամ։
Բրինձ։ Ճիշտ ջերմային մշակման արդյունքում բրնձի մեջ պարունակվող վտանգավոր սպորները վերանում են։ Բայց երբ եփած բրինձը մնում է, բակտերիաները սկսում են ակտիվորեն բազմանալ։ Եթե եփած բրինձը չի վերջացել, պետք է այն պահել սառնարանում կամ սառցարանում։ Մեկ օր անց այն ուտելը կարող է ռիսկային լինել։
Բուսական յուղ։ Կրկնակի օգտագործման դեպքում արտադրվում են վտանգավոր տոքսիններ, որոնք հետագայում կարող են առողջական խնդիրների առաջացման պատճառ դառնալ։ Այդ պատճառով, եթե բուսական յուղոտ որևէ բան եք պատրաստել, դրանով հետագայում նոր ճաշատեսակ մի պատրաստեք։
Բանջարեղեն։ Բանջարեղենը կտրատելուց և աղցանի բաղադրիչների հետ խառնելուց հետո այն հարկավոր է օգտագործել հաջորդող 12 ժամվա ընթացքում։ Բանջարեղենի մեծ մասը նիտրիտներ է պարունակում, որոնք վնաս չեն հասցնում առողջությանը, բայց 4-ից բարձր ջերմաստիճանի դեպքում արագացնում են բակտերիաների աճը։ Արդյունքում՝ կարող են առաջանալ գլխացավ, հոգնածություն։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը