Հիասթափություն կար, բայց դա երևի ավելի շատ անձնական բնույթ էր կրում. Ելենա Բորիսենկո. life.panorama.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հիասթափություն կար, բայց դա երևի ավելի շատ անձնական բնույթ էր կրում. Ելենա Բորիսենկո. life.panorama.am

Բոլորովին վերջերս հեռուստաէկրաններին հայտնվեց «Փոխնակ մայրը» հեռուստասերիալը: Սերիալում, որի մտահղացման և սյուժեի հեղինակը Ռոման Մուշեղյանն է, իսկ ռեժիսորներն են Արտյոմ Հարությունյանը և Հայկ Վարդանյանը, հանդես են գալիս Տիգրան Ներսիսյանը, Անահիտ Քոչարյանը, Հովակ Գալոյանը, Ելենա Բորիսենկոն և այլք:

Life.panorama.am-ը սերիալում իր մարմնավորած կեպարի և դրա առանձնահատկությունների մասին խոսել է Ելենա Բորիսենկոյի հետ:

Մեզ հետ զրույցում դերասանուհին պատմեց, որ այս անգամ հեռուստադիտողի առջև է ներկայանում ուժեղ, կտրուկ բնավորություն ունեցող կնոջ կերպարով.

«Նախ կերպարս հետաքրքիր է նրանով, որ այն իսկապես տարբեր շերտեր ունի: Նա կտրուկ է տանն, իր ամուսնու հետ, ինչպես նաև խիստ և գործունյա է աշխատավայրում, բայց և միևնույն ժամանակ կերպարս նուրբ է ու փխրուն իր նախկին սիրուն վերաբերող իրադրություններում: Այս ամենին գումարած՝ առաջ է գալիս նաև նրա դստեր` երեխա ունենալ չկարողանալու փաստը, ինչի արդյունքում հերոսուհիս դառնում է թույլ և անօգնական»,- նշեց դերասանուհին` ավելացնելով, որ սերիալի հետևողներն առջևում ականատես կլինեն մեծ ողբերգության, որը կապված կլինի հենց իր հերոսուհու հետ:

elena-borisenko

Հարցին, թե որքանո՞վ է Ելենան իրեն հարմարավետ զգում այս կերպարը մարմնավորելիս և թե արդյոք նման կտրուկ կնոջը մարմնավորելն իր համար էլ էր նորություն, Ելենա Բորիսենկոն ասաց.

«Ես դերասանուհի եմ և կերպար մարմնավորելու հետ կապված որևէ խնդիր չունեմ: Գուցե հանդիսատեսը մինչ այս ինձ մի ամպլուայի մեջ է տեսել, բայց ես դեռ մանկուց` վեց տարեկանից, խաղում եմ և մարմնավորում եմ տարբեր հերոսուհիների: Իմ վերաբերմունքը կերպարներին միմիայն պրոֆեսիոնալ է»,- հստակեցրեց Ելենա Բորիսենկոն:

Խոսելով առհասարակ սերիալների մասին, դերասանուհին ասաց՝ եթե նախկինում իր մոտ ինչ-որ հիասթափություն կար այս առումով, այս պահին այդ ամենն արդեն անցյալում է.

«Հիասթափություն կար, բայց դա երևի թե ավելի շատ անձնական բնույթ էր կրում: Մենք գիտակցում ենք, որ այսօր Հայաստանում և ոչ միայն, հեռուստասերիալ նկարահանելու համար հստակ կանոններ կան: Մենք` դերասաններս, փորձում ենք միայն որակյալ աշխատանք կատարել: Օրինակ, երբ անցած տարի ես սկսեցի նկարահանվել «Ուրիշի հոգին» սերիալում, բոլոր իմ հիասթափությունները կարողացա հաղթահարել»,- նշեց Ելենան:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: