Գևորգ Արևի Գասպարյանի հրապարակումը.
«Եթե ձեզ ասում են, որ Հայաստանը արշավային արահետներ չունի, համարեք, որ ասողը անտեղյակ է արահետներից կամ երկրի, ոլորտի վատաբանման հերթական պատճառն է ման գալիս:
Հայաստանը ունի շատ գեղեցիկ լեռնային արահետներ, պատմական արահետներ, պատմական ճանապարհներ, արտաճանապարհային մեքենաների համար նախատեսված ճանապարհներ, որոնք մեծապես կառուցվել են տարբեր պատճառներով Սովետական միության տարիներին, սակայն դրանց մեծ մասը երկարատև բարեկարգում չունենալու պատճառով փլվել և վերածվել են արահետների, ինչը նույնպես պետք չէ անտեսել և դուրս մղել արշավային օգտագործումից:
Մի վատաբանեք Ձեր երկիրը»: