ԱԺ-ում պատգամավորներն ընտրում էին ԱԺ նախագահ:
Առաջադրվել էին երկու թեկնածու՝ Արա Բաբլոյանը ու Էդմոն Մարուքյանը:
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանը քվեարկելու ընթացքում քվեախցից շրջվեց դեպի ՀՀԿ-ականներն ու հայտարարեց՝ Բաբլոյանին շատ հարգում եմ, բայց ընտրում եմ Էդմոնին:
Նա անգամ պատրաստ էր ցուցադրել իր քվեաթերթիկը: Մեր հարցին, թե ինչո՞ւ ոչ Բաբլոյանը՝ Արարատ Զուրաբյանը պատասխանեց. «Շատ հարգում եմ Արա Բաբլոյանին, բայց ինձ համար համոզիչ էին այն ելույթները, որ «Ելքն» ունեցավ: Հարցին՝ Էդմոն Մարուքյանն ընդդիմադիր է, դրա՞ համար նրան ընտրեցիք՝ Զուրաբյանը պատասխանեց՝ իհարկե: Հարցին՝ եթե ՀՀԿ-ական լինեիք՝ Բաբլոյանի՞ն կընտրեիք՝ նա պատասխանեց. «Ես ՀՀԿ-ական չէի լինի»: