«Այսօրվանից օրենսդիր աշխատանքով եմ զբաղվում, և շատ հաճույքով: «Առաջին լրատվական»– ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը: Նրա գնահատմամբ՝ բավականին պրոֆեսիոնալ Ազգային ժողով է հավաքված:
Դիտարկմանը, որ Քանաքեռ-Զեյթուն համայնքում Տարոն Մարգարյանի քիչ ձայներ հավաքելը պատահական չի համարվում, Պողոսյանը հակադարձեց՝ ասելով, որ 58 տոկոս ձայն է հավաքել, և դա քիչ ձայն չէ: Նա նշեց, որ բացարձակ ինտրիգ, լարվածություն չկա իր և Տարոն Մարգարյանի միջև և հավաստիացրեց, որ Երևանի ավագանու ընտրություններում աշխատել է ՀՀԿ-ի համար. «Ես ՀՀԿ անդամ եմ, բնականաբար մեր ամբողջ ներուժը կիրառել ենք այդ ուղղությամբ»:
Հարցին՝ չէի՞ք ուզի, որ ԱԺ նախագահը ավելի երիտասարդ լիներ, Պողոսյանը պատասխանեց. «Դա կուսակցության որոշումն է, իսկ կուսակցության որոշումը ես ընդունում եմ որպես աքսիոմա»