Մեծ Բրիտանիայի մի խումբ հետազոտողներ գնահատել են ֆիզկուլտուրայի պարապմունքներից կարճաժամկետ հրաժարվելու հետևանքները երիտասարդների առողջության համար: Այդ մասին հայտնել է EurekAlert! գիտական նորությունների պորտալը:
Ֆիզկուլտուրայի կանոնավոր պարապմունքների 14-օրյա ընդմիջումը, ինչպես պարզել են գիտնականները, կարող է առաջացնել նյութափոխանակության հետ կապված մի շարք փոփոխություններ, որոնք, իրենց հերթին, տանում են խրոնիկական հիվանդությունների զարգացման մեծ ռիսկի: Խոսքը, մասնավորապես, սրտանոթային համակարգի հիվանդությունների և երկրորդ տիպի շաքարային դիաբետի մասին է:
Ուսումնասիրության ընթացքում մասնագետները դիտարկել են 28 առողջ և ֆիզիկապես ակտիվ մարդկանց, որոնց միջին տարիքը 25 էր: Գիտափորձի բոլոր մասնակիցները կրում էին թևնոցներ, որոնք չափում էին ֆիզիկական ակտիվությունը:
Հետազոտությունների արդյունքների հիման վրա գիտնականները եկել են այն եզրակացության, որ ֆիզիկական ակտիվության ընդհատումը, թեկուզև այնքան կարճ ժամանակով, որքան երկու շաբաթն է, սպառնում է առողջության համար բացասական հետևանքներով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: