
Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «կարմիր սատանաների» 2016/17թթ. մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակ:
«Չէի կարող վրիպել, քանի որ փոխանցում էի ստացել «Աստծուց» (Զլատան Իբրահիմովիչ,- խմբ)»,- ասել է Մխիթարյանը մրցանակաբաշխության ժամանակ:
Հայ ֆուտբոլիստը «կարիճ» հարվածով գոլ է խփել նախորդ տարվա դեկտեմբերին` «Սանդերլենդի» հետ կայացած խաղում:
Մխիթարյանի գոլը «Սանդերլենդի» դարպասը.
armsport.am