ՀԱՊԿ-ը օգնության է գալիս Հայաստանին. Խաչատուրովով պետք է հպարտանալ. Անդրանիկ Նիկողոսյան. 1in.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

ՀԱՊԿ-ը օգնության է գալիս Հայաստանին. Խաչատուրովով պետք է հպարտանալ. Անդրանիկ Նիկողոսյան. 1in.am

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի ռազմավարական զարգացման ինստիտուտի գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը:

-Պարոն Նիկողոսյան, մի քանի օր է բավականին բուռն քննարկվում և քննադատվում է ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունը՝ ԻՊ-ի դեմ պայքարի հետ կապված: Մասնավորապես նա նշել էր, որ այդ պայքարում ներգրավված կլինեն ռուսական ռազմաբազաները, այդ թվում նաև Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան: Դուք մտահոգվելու առիթ չե՞ք տեսնում:

-Նախ՝ Լավրովը համաշխարհային դիվանագիտության մեջ համարվում է ծանրակշիռ և հեղինակավոր դիվանագետ, տեղի ունեցող պրոցեսների վրա նա ունի բավականին ծանրակշիռ ազդեցություն, և Լավրովի ասածները, կարծիքները մեկնաբանելը պետք է հիմնավորված լինի: Ես չեմ կարծում, որ Լավրովի արտահայտությունները պետք է մեզ զայրացնեն, մտածում եմ, որ Լավրովի հայտարարությունը, որ ռուսական 102-րդ ռազմաբազան կարող է մասնակցել ԻՊ-ի դեմ պայքարում, մասնագետները կարող են մեկնաբանել և միայն  նրանք կարող են ասել, թե ինչ է նկատի ունեցել Լավրովը:

-Նկատի ունեմ, որ թիրախ չի՞ դառնա Հայաստանը:

-Դուք նկատի ունեք, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան պետք է մասնակցի Սիրիայո՞ւմ ԻՊ-ի դեմ պայքարին. հայտարարության մեջ նշված չէ տարածաշրջանը, թե 102-րդ ռազմաբազան որտեղ կարող է ներգրավվել ԻՊ-ի դեմ պայքարում, միգուցե Լավրովը նկատի է ունեցել, որ կարող է ժամանակահատված գալ, որ ԻՊ-ի խմբավորումները Հայաստանի սահմանին մոտենան, և այդ ժամանակ ռուսական ռազմաբազան մասնակցություն ունենա, որը ի նպաստ Հայասատնի է և Հայաստանի անվտանգության շահերից է բխում:

-Կարծում եք՝ Հայաստանի իշխանության հետ քննարկվե՞լ է խնդիրը, պաշտոնական մակարդակով, մեծ հաշվով, ընդգծված պատասխան չեղավ այս հայտարարությանը:

-Ես վստահ եմ, որ բոլոր հայտարարությունները և գործընթացները, որոնք իրականացվում են տարածաշրջանում, բնականաբար և՛ քննարկված են, և՛ համաձայնեցված են: Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի հիմնական նպատակը մեր տարածաշրջանի անվտանգության պահպանումն է: Տարածաշրջանը գնալով շիկանում է՝ և ներսում, և՛ դրսում:



Նման նյութեր