Սյունե Սևադա. «Ոչինչ փրկել ու խռովահույզ փոթորկել պետք չի։ Ուղղակի գրեք»
Advertisement 1000 x 90

Սյունե Սևադա. «Ոչինչ փրկել ու խռովահույզ փոթորկել պետք չի։ Ուղղակի գրեք»

Սյունե Սևադան Facebook-յան իր էջում գրել է.

«Մեկը հարց ա գրել մի տեղ՝ երբ եք հասկանում, որ հասունացել է գրելու պահը։ Շատ վատ հարց ա, բայց դիմացեք։ Մեկը պատասխանել ա՝ երբ ասելիքը եկել, փոթորկել է էությունս […] պահ անց արդեն կա բանաստեղծություն։

Ես չեմ հասկանում ու չեմ հասկանա՝ ոնց կարելի ա լավ գրել՝ քեզ էսչափ կեղծելով։ Գրելու պահը չի հասունանում, դու միշտ աչքիդ տխմար ես, տեքստերդ հրապարակելուց հետո էլ գնում, մի քիչ կախվում, հետ ես գալիս։ Ի՞նչ էություն փոթորկել, այ մորքուր, գրելու մեջ դռան շխկոցներ կան տնեցիքի դեմքերին, որովհետև բառ ես մոռանալու՝ եթե Էդ պահին արագ չվազես։ Լիքը նեղացած ընկերներ, որովհետև ջհանդամի ծոցն ես գլորվել, քեզ չեն գտնում։

Կամ գրելու ո՞ր մասն ա տենց ռոմանտիկ, ձեռքերիդ միջի թանա՞քը, գրիչը միշտ մազերիդ մեջ մոռանա՞լը, ավտոբուսում պպզած՝ կոնֆետի թղթի վրա աչքի մատիտով դիալոգ գրե՞լը, որովհետև հիմա չգրես, էլ ժամանակ չես ունենա։ Ֆիլհարմոնիկի սմս-ների տարածքում նշում անելն ու կանգնած մեքենաներին խփվե՞լը։

Գրելը պրակտիկ, ահավոր պրակտիկ վիճակ ա։ Հասարակ, հողեղեն ու շոշափելի։ Երբեմն զզվացնող, տանջող, երբեմն մոտիվացնող։ Բայց հիմնականում սիրել տվող, չարաճճի ու համով վիճակ ա։ Էություն փոթորկելով որակի չես հասնի, դա նման ա էն գրողներին, որ մի քանի բան գրում, հետո ոչինչ չեն գրում, ասում են՝ նորագույն գրականությունը մեռել ա, էս մեկը դեբիլ ա, էն մեկը պաթոսիկ ա, ոչ մեկին իրական գրող չեն համարում՝ բացի մեռածներից, որովհետև մնացած բոլորին կանկուրենտ են համարում ու թույն թքում, վերջում էլ գլուխներն առնում ափերի մեջ, մտածում՝ ինչպես փրկեն հայ գրականությունը, քանի որ միայնակ են ու համախոհներ չունեն,իրենցից էլ չկա։
Ոչինչ փրկել ու խռովահույզ փոթորկել պետք չի։ Ուղղակի գրեք»։



Նման նյութեր