Բրիտանացին 15 հազար մետաղադրամ է լցրել կամրջի վրա և ցուցադրել անցորդների արձագանքը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Բրիտանացին 15 հազար մետաղադրամ է լցրել կամրջի վրա և ցուցադրել անցորդների արձագանքը

Լոնդոնի բնակիչ Ջամալ Մաքմյուրանը Twitter-ում արտասովոր փորձի հեռարձակում է կազմակերպել. լուսանկարիչ Լանա Մեսիքի հետ նա 15 հազար մետաղադրամ է լցրել սալարկուղու վրա և հետևել անցորդների արձագանքին, հաղորդում է Mashable-ը:

Մեսիքը չի իմացել, թե ինչ անի այն մետաղադրամները, որոնք իր մոտ մնացել էին արտ-նախագծից հետո: Ուստի նա Մաքմյուրանի հետ որոշել է իրական ժամանակով պատմել, թե մարդկանց մեջ ինչ զգացումներ է առաջացնում այդ գտածոն: Կամուրջը երևում էր Մաքմյուրանի բնակարանի լուսամուտից, կազմակերպիչները կարող էին հետևել դեպքերի ընթացքին:

Մետաղադրամների կույտով անմիջապես հետաքրքրվել են երեխաները: Մի խումբն սկսել է խաղալ դրանցով, իսկ մյուսը՝ հավաքել դրանք: Ոմանք պարզապես լուսանկարվել են գտածոյի ֆոնին, իսկ անցորդներից մեկը նույնիսկ կույտի վրա է դրել իր հովանոցը հանուն կոմպոզիցիայի:

Նրանց թվում աչքի Է ընկել մի տղամարդ, որը որոշել է անձրև սարքել մետաղադրաներով:

Փորձն ավարտվել է նրանով, որ երկու տղաներ տոպրակ ու բահ են բերել կամուրջ և իրենց հետ տարել ամբողջ հարստությունը:



Նման նյութեր