11 վկայություն այն մասին, որ դուք չափից քիչ ջուր եք խմում
Advertisement 1000 x 90

11 վկայություն այն մասին, որ դուք չափից քիչ ջուր եք խմում

Adme.ru կայքը ներկայացրել է 12 վկայություն այն մասին, որ դուք չափից քիչ ջուր եք խմում:

Դուք բերանում չորություն եք զգում:

Դուք չոր մաշկ ունեք: Մաշկը մշտական խոնավեցման կարիք ունի:

Դուք ծարավ եք զգում:

Դուք չորություն եք զգում աչքերում: Չոր, արյունով լցված աչքերը ջրի քիչ օգտագործման մասին են վկայում:

Դուք հոդացավ եք զգում: Մեր հոդերն 80 տոկոսով բաղկացած են ջրից: Այդ պատճառով էլ պետք է օրգանիզմում պահել խոնավության մակարդակը:

Ձեր մկանային զանգվածը քչանում է: Մկանները ևս հիմնականում ջրից են կազմված: Դա է պատճառը, որ որքան քիչ ջուր կա օրգանիզմում, այնքան քիչ է մկանային զանգվածը:

Հիվանդությունը երկար է տևում: Ջուրն օգնում է օրգանիզմից դուրս բերել տոքսինները:

Դուք հոգնածություն ու քնկոտություն եք զգում: Երբ մարմինը սկսում է ջուր «վերցնել» արյան միջից, դա հանգեցնում է թթվածնի պակասի: Դա էլ իր հերթին՝ հանգեցնում է հոգնածության ու քնկոտության:

Դուք քաղց եք զգում: Ջրազրկված օրգանիզմը կարող է քաղցած լինելու նշաններ ցույց տալ:

Դուք նյութափոխանակության հետ կապված խնդիր ունեք:

Ձեզ մոտ վաղաժամ ծերացման նշաններ են հայտնվում: Տարիքի մեծացման հետ՝ անհրաժեշտ է ավելացնել օգտագործվող ջրի քանակը: Չնայած ծերացման նշաններն արտաքինից ավելի տեսանելի են, ջրազրկումը վնաս է հասցնում նաև ներքին օրգաններին: