38-ամյա ոստիկան Բիբիանա Շտայնհաուսը որպես մրցավար կաշխատի Գերմանիայի հաջորդ առաջնությունում:
Ինչպես տեղեկացնում է Գերմանիայի ֆուտբոլային միության կայքը, երկրի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ այդ պաշտոնում կին մրցավար հանդես կգա: Հաջորդ մրցաշրջանի մրցավարների ցուցակը հրապարակվել է մայիսի 19-ին:
Շտայնհաուսի հիմնական աշխատավայրը Հանովեր քաղաքի օրինապահ մարմինն է: 1999-ից ի վեր նա հանդիսանում է Գերմանիայի ֆուտբոլային միության մրցավար: Նախկինում նա աշխատել է երկրի երկրորդ դիվիզիոնի հանդիպումների ժամանակ, ինչպես նաև սպասարկել է կանանց աշխարհի առաջնությունների հանդիպումները:
armsport.am